ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2020
«Զանգված» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջան, Ստեփանյան փողոց հ.3 հասցեում գտնվող «Կ.Դեմիրճյանի անվան հ.139 ավագ դպրոցի» վերակառուցման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պող. 19 շենքում, տեղի կունենա Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջան, Ստեփանյան փողոց հ.3 հասցեում գտնվող «Կ.Դեմիրճյանի անվան հ.139 ավագ դպրոցի» վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: