<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 6-րդ և 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 6-րդ գլխի 46-րդ մասերով սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին ք. Երևան, Շիրակի 2/2 /<<Շեն-Հոլդինգ>> ՓԲԸ-ի շենք/ հասցեում տեղի կունենան ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գիպսատար ապարների հանքավայրի /կենտրոնական տեղամասի/ արդյունահանման փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Մերձավանի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-40-73-86: