ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2020
«ՎՄՌ դեվելոփմենթս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Մանանդյան փողոց, 41/44 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 7-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոց հ.26  հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՎՄՌ դեվելոփմենթս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Մանանդյան փողոց, 41/44 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: