23.11.2020
«ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲ ընկերության կողմից ներկայացված Դավթաշենի 10-րդ փողոց, հ.5/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 2-ին ժամը 10:30-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /Դավթաշեն 3-րդ թաղամաս/ տեղի կունենա «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲ ընկերության կողմից ներկայացված Դավթաշենի 10-րդ փողոց, հ.5/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: