23.11.2020
«Աթենք» ՍՊԸ կողմից ներկայացված Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի 1-ին փողոց, 6-րդ փակուղի, 6-րդ հողամաս հասցեում նախատեսվող պահեստի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 9-ին ժամը 12:00-ին Գետամեջի համայնքապետարանում տեղի կունենա «Աթենք» ՍՊԸ կողմից ներկայացված Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի 1-ին փողոց, 6-րդ փակուղի, 6-րդ հողամաս հասցեում նախատեսվող պահեստի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: