ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2020
«Նվեր Էդգարի Պետրոսյան» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Աղվերանի Մարմարի հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքների հաշվետվության հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Կոտայքի մարզի Աղվերանի Մարմարի հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ։  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: