10.12.2014
Ս.թ. դեկտեմբերի 16-ին տեղի կունենան <<Որոտան>> ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 5-րդ մասի 3-րդ կետով և 7-րդ մասով սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի գյուղապետարանում տեղի կունենան <<Հայհիդրոէներգանախագիծ>> ՓԲԸ-ի <<Որոտան>> ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Գորայքի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68,098-10-88-88: