ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.11.2020
«Արտսոլար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀօրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 3-ին ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթի համայնքապետարանում տեղի կունենա «Արտսոլար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ): Փաստաթղթերին նկարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3հասցեում: