ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2020
«Համաշիննախագիծ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Սիսիան քաղաքի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքային նախագծի հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. նոյեմբերի 25-ին ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի համայնքապետարանի վարչական շենքում, (Սիսական 31 հասցեում) տեղի կունենա Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքային նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):   Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: