ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.10.2020
 «Բիլումե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձորի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի ուսումնասիրության աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. նոյեմբերի 12-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Կաքավաձորի համայնքապետարանում տեղի կունենա «Բիլումե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձորի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա աազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: