30.10.2020
«Ատրիում Պրո ստուդիո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Դիլիջան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2020թ. նոյեմբերի 9-ին, ժամը 12-00-ին Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենան «Ատրիում Պրո ստուդիո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Դիլիջան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (4-րդ քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: