26.11.2014
Ս.թ. դեկտեմբերի 4-ին տեղի կունենան Հրազդան համայնքում նախատեսվող ԱԳԼՃ կայանի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 5-րդ մասի 3-րդ կետով և 7-րդ մասով սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետարանում տեղի կունենան Հրազդան համայնքում նախատեսվող ԱԳԼՃ կայանի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: