ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.10.2020
 «Կարոշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի թիվ 109 ավագ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2020թ. նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Սարգսյան փողոց 5 հասցեում) տեղի կունենան «Կարոշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի թիվ 109 ավագ դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: