ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2020
 «ԷՅ ՍԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից ներկայացված Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի, թիվ 36 և 38-րդ փողոցի թիվ 1 հասցեներում  նախատեսվող  Սմարթ Սիթի բնակելի թաղամասի կառուցման  հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. նոյեմբերի 4-ին, ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Մելքոնյան 76 հասցեում (Ջրվեժի համայնքապետարանի շենքում) տեղի կունենա Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի, թիվ 36 և 38-րդ փողոցի թիվ 1 հասցեներում  նախատեսվող  Սմարթ Սիթի բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: