«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 30-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի համայնքապետարանում (Մելքոնյան փողոց 86 շենք) տեղի կունենա Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում՝ Երևան-Գառնի մայրուղու թիվ 6/12 և 6/14 հողամասերում, ուղղաթիռային կայանի տեղամասի կառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Հանրային քննարկումները կիրականացվեն հեռավար ձևաչափով՝ <<Zoom>> հավելվածի միջոցով՝ ID-867 531 5477, ծածկագիր-3U1pjE, էլ.հասցե՝ https://us05web.zoom.us/j/86735312477?pwd=ZDQ3b0lPZU9JOGdKbk5lWW1SMk95QT09 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: