12.11.2014
Ս.թ. նոյեմբերի 25-ին տեղի կունենան Էրեբունի վարչական շրջանի, Էրեբունի փողոցի թիվ 17 և 17/1 հասցեներում նախատեսվող առևտրի կենտրոնի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 5-րդ մասի 3-րդ կետով և 7-րդ մասով սահմանված կարգով ս.թ. նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ին ք. Երևան, Սասունցի Դավթի 87 հասցեում տեղի կունենան Էրեբունի վարչական շրջանի, Էրեբունի փողոցի թիվ 17 և 17/1 հասցեներում նախատեսվող առևտրի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 099-10-77-10: