ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.11.2014
Ս.թ. նոյեմբերի 25-ին տեղի կունենան <<Դիլիջան>> 35/6 ԿՎ-ում Տ-2 տրանսֆորմատորի փոխարինում 110/35/6ԿՎ տրանսֆորմատորով>> աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 5-րդ մասի 3-րդ կետով և 7-րդ մասով սահմանված կարգով ս.թ. նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ին Դիլիջանի քաղաքապետարանում տեղի կունենան <<Դիլիջան>> 35/6 ԿՎ-ում Տ-2 տրանսֆորմատորի փոխարինում 110/35/6ԿՎ տրանսֆորմատորով>> աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Դիլիջանի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 59-12-21: