ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2022
Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդի փողոց 52/16 հասցեում նախատեսվող «Ինժեներական քաղաք»-ի ինժեներական բիզնես շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,2022թ . փետրվարի 22-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝  Գայի պողոտա հ. 19) տեղի կունենան,  Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդի փողոց 52/16 հասցեում նախատեսվող «Ինժեներական քաղաք»-ի ինժեներական բիզնես շենքի կառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: