ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2014
Ս.թ. նոյեմբերի 14-ին տեղի կունենան Արարատի տրավերտինի և կավի հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքի հասարակական լսումներ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 11.00-ին քաղաք Երևան, Խորենացի 47/7 հասցեում տեղի կունենան «Մոնարխ Կապիտալ Սենթր» ՓԲ Ը-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի տրավերտինի և կավի հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքի հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68):