ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.10.2014
Ս.թ. նոյեմբերի 7-ին տեղի կունենան Սևանի իշխանի մանրաձկան տնտեսության նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 12.30-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի գյուղապետարանում տեղի կունենան <<Սևանի իշխան>> ՓԲ ընկերության կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Սևանի իշխանի մանրաձկան տնտեսության նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68):