ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.10.2020
Օհանավան համայնքի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի հիմնական շենքի ամրացման և մեկ մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2020թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 12։00-ին Արագածոտնի մարզի Օհանավանի համայնքապետարանում տեղի կունենան «Գոռտեխպրոեկտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Օհանավան համայնքի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի հիմնական շենքի ամրացման և մեկ մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: