ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.10.2020
«ՄայՖորեսթ.ԷյԷմ» ԲՀ կազմակերպության կողմից Շիրակամուտ համայնքի տարածքում նախատեսվող անտառհիմնման աշխատանքների  հանրային քննարկման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 14-ին ժամը 14:30-ին Լոռու մարզի Շիրակամուտ համայնքապետարանում տեղի կունենա «ՄայՖորեսթ.ԷյԷմ» ԲՀ կազմակերպության կողմից Շիրակամուտ համայնքի տարածքում նախատեսվող անտառհիմնման աշխատանքների շրջակա միջավայի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ):   Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: