ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.10.2014
Ս.թ. հոկտեմբերի 28-ին տեղի կունենան Մեղրասարի ոսկու արդյունահանման աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 16.00-ին ք. Երևան, Սունդուկյան 23/100 հասցեում տեղի կունենան <<ԱՏ Մետալս>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու արդյունահանման աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68), ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: