ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.10.2020
Քաղաքացի Էդուարդ Հովհաննիսյանի կողմից ներկայացված Նազարբեկյան թաղամաս հ.44/3 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման  հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 20-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Աջափնյակ  վարչական շրջանի Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացիներ Էդուարդ Հովհաննիսյանի և Սուսաննա Բարսեղյանի կողմից Աջափնյակ վարչական շրջան,  Նազարբեկյան թաղամաս հ.44/3 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: