30.09.2020
«ՊԱՐԿ ԼՈՊ» ՍՊԸ կողմից ներկայացված Տանձաղբյուրի փողոց 6/10 և 6/11 հասցեներում ռելսային սահնակների սահուղու կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 9-ին ժամը 11:30-ին Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանում, տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց 6/10 և 6/11 հասցեներում ռելսային սահնակների սահուղու կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: