ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.09.2020
«ԿԱՆԱՉ ԹԱՂ» ՍՊԸ կողմից ներկայացված Ծ.Աղբյուր փող. հ.61/1 և 61/6 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /Մ. Խուդյակովի փող. 222/ տեղի կունենա Ծ.Աղբյուր փող. հ.61/1 և 61/6 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: