ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.10.2014
Ս.թ. հոկտեմբերի 21-ին տեղի կունենան Սևանի իշխանի մանրաձկան տնտեսության նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ հոկտեմբերի 21-ին, ժամը 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի գյուղապետարանում տեղի կունենան <<Սևանի իշխան>> ՓԲ ընկերության կողմից ներկայացված Սևանի իշխանի մանրաձկան տնտեսության նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68), ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Կարճաղբյուրի գյուղապետարանում: