<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1) կետով սահմանված կարգով ս.թ հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանում տեղի կունենան <<Վիկտորիա Սիլվեր>> ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր տեղամասում երկրաբանական ուսումնասիրության ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հարնային քննարկումներ:
Հայտին կցված փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68), Մարցի /հեռ. 094-30-40-55/ և Լորուտի /հեռ. 077-02-00-01/ գյուղապետարաններում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:
Փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունները և դիտողությունները սույն հայտարարությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել վերը նշված համայնքների ղեկավարներին: