24.09.2020
«ՄայՖորեսթ.ԷյԷմ» ԲՀ կազմակերպության կողմից Ջրաշեն համայնքի տարածքում նախատեսվող անտառհիմնման աշխատանքների նախնական գնահատման հայտի հանրային քննարկման վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 6-ին ժամը 14:30-ին Լոռու մարզի Ջրաշենի համայնքապետարանում տեղի կունենա «ՄայՖորեսթ.ԷյԷմ» ԲՀ կազմակերպության կողմից Ջրաշեն համայնքի տարածքում նախատեսվող անտառհիմնման աշխատանքների շրջակա միջավայի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: