ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2014
Ս.թ. սեպտեմբերի 27-ին տեղի կունենան Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ սեպտեմբերի 27-ին, ժամը 11.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի գյուղապետարանում տեղի կունենան <<Գեոթիմ>> ՓԲԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված :Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: