24.09.2020
«Սյուզի Հրաչյա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի /Ծակքարի/ պեռլիտային ավազների հանքավայրի հաշվետվության փաթեթի հանրային քննարկումների վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքապետարանում տեղի կունենա «Սյուզի Հրաչյա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի /Ծակքարի/ պեռլիտային ավազների հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության փաթեթի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: