02.09.2014
Ս.թ. սեպտեմբերի 12-ին տեղի կունենան Դիլիջան քաղաքում նախատեսվող ՀՀ Կենտրոնական բանկի դպրոցի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ սեպտեմբերի 12-ին, ժամը 11-ին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում տեղի կունենան <<Կետ Արքիթեքթ>> ՓԲ ընկերության կողմից ներկայացված Դիլիջան քաղաքում նախատեսվող ՀՀ Կենտրոնական բանկի դպրոցի աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Դիլիջանի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: