ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.09.2014
Ս.թ. սեպտեմբերի 10-ին տեղի կունենան Թուխմանուկի ոսկու հանքավայրի /կենտրոնական տեղամաս/ փոփոխված նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ սեպտեմբերի 10-ին, ժամը 11-ին, ՀՀ Արագածոտի մարզի Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի կունենան <<Մեգո Գոլդ>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի /կենտրոնական տեղամաս/ փոփոխված նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Մելիքգյուղի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: