ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.09.2020
«Գազոյլ» ՍՊԸ-ի  կողմից  ներկայացված  Գոգավան 1-ին  փողոց 10/5 հասցեում  նախատեսվող բազմավառելիքային  լցակայանի  նախնական  գնահատման  հայտի  հանրային  քննարկումների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզ, Սարչապետ համայնքում համայնքապետարանի շենքում տեղի կունենա Սարչապետ համայնք, գյուղ Գոգավան 1-ին փողոց 10/5 հասցեում նախատեսվող բազմավառելիքային լցակայանի ՇՄԱԳ նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: