ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.08.2014
Ս.թ. օգոստոսի 28-ին տեղի կունենան Ոսկեվազ համայնքում, Արագածի 11/11 հասցեում նախատեսվող կոնյակի գործարանի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ օգոստոսի 28-ին, ժամը 12-ին, ՀՀ Արագածոտի մարզի Ոսկեվազի գյուղապետարանում տեղի կունենան <<Հայասի Գրուպ>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Ոսկեվազ համայնքում, Արագածի 11/11 հասցեում նախատեսվող կոնյակի գործարանի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Ոսկեվազի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-15-54-11: