ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.08.2014
Ս.թ. օգոստոսի 28-ին տեղի կունենան Ճամբարակի դացիտային տուֆի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ օգոստոսի 28-ին, ժամը 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի գյուղապետարանում տեղի կունենան <<Լա-Մար>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Ճամբարակի դացիտային տուֆի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Ճամբարակի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: