ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.09.2020
«ԷՄ ԷՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Առինջ համայնքի Պ. Սևակի 17 թաղամաս, 17 փողոց, 17 հողամաս հասցեում բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 18-ին ժամը 12:00-ին Առինջի համայնքապետարանի վարչական շենքում (Մաշտոցի փողոց 51 շենք) տեղի կունենա «ԷՄ ԷՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Առինջ համայնքի Պ. Սևակի 17 թաղամաս, 17 փողոց, 17 հողամաս հասցեում բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: