ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.08.2014
Ս.թ. սեպտեմբերի 4-ին տեղի կունենան Դիլիջան քաղաքում նախատեսվող հանգստի գոտու կառուցման վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 11.00-ին Երևան քաղաքի Խորենացի 49/2 հասցեում տեղի կունենան Քաղաքացի Ս. Ուլիխանյանի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախատեսվող հանգստի գոտու աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: