02.09.2020
«ԱԶՈՒՐԻՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Արամուսի բազալտների հանքավայրի Շամիրամ տեղամասի բացահանքում հանքարդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «ԱԶՈՒՐԻՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Արամուսի բազալտների հանքավայրի Շամիրամ տեղամասի բացահանքում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ հանրային քննարկում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: