01.09.2020
«ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ » ՓԲ ընկերության՝ Համակցված շոգեգազային ցիկլով (հշգց) էներգաբլոկի GT13E2 գազատուրբինի կոմպրեսորի արդիականացման գնահատման /ՇՄԱԳ/ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 9-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Արին Բերդի 3-րդ նրբանցք հասցեում տեղի կունենա «ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԲ ընկերության՝ Համակցված շոգեգազային ցիկլով (հշգց) էներգաբլոկի GT13E2 գազատուրբինի կոմպրեսորի արդիականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: