02.09.2020
«Բեբության» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Բյուրականի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 14-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Բյուրականի համայնքապետարանում տեղի կունենա «Բեբության» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Բյուրականի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: