02.09.2020
«Լեգալ» ՍՊ ընկերության Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի 1-ին փողոց թիվ 1 հասցեում նախատեսվող հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 11-ին ժամը 11:30-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լեգալ» ՍՊ ընկերության Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի 1-ին փողոց թիվ 1 հասցեում նախատեսվող հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: