ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.08.2020
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների վերաբերյալ 

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 4-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի համայնքապետարանի շենքում, Ներսես Աշտարակեցու հրապարակ 7 շենքում, տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: