ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.08.2020
«ՀԱՅԱՍԱ» ԱԿ-ի Արարատի մարզի Շաղափի կրաքարերի հանքավայրի Շերտ-1 (բլոկ 1 C1) բացահանքի հաշվետվության հանրային քննարկումների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 4-ին ժամը 12:00-ին, Արարատի մարզի Ուրցաձորի համայնքապետարանում տեղի կունենան «ՀԱՅԱՍԱ» ԱԿ-ի Արարատի մարզի Շաղափի կրաքարերի հանքավայրի Շերտ-1 (բլոկ 1 C1) բացահանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները (4-րդ փուլ):  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: