ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.08.2014
Ս.թ. օգոստեսի 25-ին տեղի կունենան Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ օգոստոսի 25-ին, ժամը 10-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի գյուղապետարանում տեղի կունենան <<Գեոթիմ>> ՓԲ ընկերության կողմից ներկայացված Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Գնդեվազի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: