«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Դ. Անհաղթի փ. 11) տեղի կունենա «Կամ դեվելոփմենթս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ. Սևակի փ., 5/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-18: