ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.08.2020
«Պեգա» ՍՊԸ կողմից ներկայացված Լոռու մարզի Բորբորթի դիաբազային պորֆիրիտների հանքավայրի Աղվեսաքար տեղամասի ընդլայնման աշխատանքների գնահատման հաշվետվության վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. օգոստոսի 24-ին, ժամը 13:00-ին Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Պեգա» ՍՊԸ կողմից ներկայացված Լոռու մարզի Բորբորթի դիաբազային պորֆիրիտների հանքավայրի Աղվեսաքար տեղամասի ընդլայնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: