17.08.2020
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Պարույր Սևակ 51/11 և Տոնյան 14 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման սահմանված կարգով, 2020թ. օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարչական շենքում (Դավիթ Անհաղթի փ. 11 շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Պարույր Սևակ 51/11 և Տոնյան 14 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: