ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.08.2020
 «Բասիս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Րաֆֆու փողոց 28 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. օգոստոսի 25-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական  շրջանի Սեբաստիայի փողոց 32 հասցեում՝ վարչական ղեկավարի նստավայրի նիստերի դահլիճում, տեղի կունենան «Բասիս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Րաֆֆու փողոց 28 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), կամ՝ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: