ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.08.2020
«ԵՐԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Կոմիտաս 59 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. օգոստոսի 24-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի, Արաբկիր վարչական շրջանի վարչական շենքում /Ն. Զարյան 27/ տեղի կունենան «ԵՐԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Կոմիտաս 59 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am)․ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: